Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում»՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական…

12 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 11-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան, Բաբայան, Ադոնց փողոցներում, Ազատության պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

12 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 10-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան, Սունդուկյան,Ավետիսյան, Համբարձումյան փողոցներում, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներում, Հանրապետության հրապարակում և հարակից բակային տարածքներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

12 Հուլիսի, 2024

Իրազեկում

Հուլիսի 8-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Փափազյան, Վաղարշյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՊԼԱՍՏԻԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 16.07.2024թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք,…

Կազմակերպությունը շարունակում է նոր հասցեներում տեղադրել «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում ստացած թափոնամանները։ Դրանք տեղադրվում են փուլ առ փուլ։ Մեկնարկը տրվել է Կենտրոն վարչական շրջանից։ Շատ կարեւոր է, որպեսզի թափոնները տեսակավորած նետվեն թափոնամանների մեջ։ Յուրաքանչյուր թափոնամանի վրա նշված է, թե…