2 Մայիսի, 2024

Իրազեկում

Մայիսի 1-ին՝ ժամը 00։00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Մելիք Ադամյան, Ավագ Պետրոսյան փողոցներում, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքարի աշխատանքներ)։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

2 Մայիսի, 2024

Իրազեկում

Կազմակերպությունը մեկնարկում է ծառերի բուժման աշխատանքները։ Ապրիլի 30-ին՝ ժամը 00։00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Մելիք Ադամյան, Ամիրյան, Ավագ Պետրոսյան փողոցներում, մասամբ՝ Աբովյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի սրսկման աշխատանքներ։ Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվել է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունում։ Երևանյան պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի տարբեր հանգստի վայրեր, վերականգնված այգիներ: Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն և «Էկոսերվի Գրուպ» ընկերության տնօրեն Վախթանգ Նոզաձեն ներկայացրել են ծառայության…

Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային կանաչապատման ղեկավար կազմի հետ` ծանոթանալով համակարգային խնդիրներին և դրանց տրվող լուծումներին։

Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի հրավերով կազմակերպության Թափոնների տեսակավորման վարչության պատասխանատուներն այցելել են կրթօջախ։ Աշխարհագրություն առարկայի շրջանակում աշակերտները կատարել են նախագծային աշխատանք՝ «Նոր Նորքի 2-րդ զանգվածի հատակագծի կազմումը եւ թափոնամանների նոր կետերի տեղադրումը» թեմայով։ Ներկայացրել են թափոնամանների տեղադրման վայրերի մասին բնակչության շրջանում կատարած հարցումներն ու վերլուծությունները։