Նոր վարդանոց՝ Դրո-Սևակ խաչմերուկի զբոսայգում
Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի՝ Դրո-Սևակ խաչմերուկի զբոսայգին այսուհետև կզարդարի նաև նոր հիմնված վարդանոցը:
Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի՝ Դրո-Սևակ խաչմերուկի զբոսայգին այսուհետև կզարդարի նաև նոր հիմնված վարդանոցը:
Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային կանաչապատման ղեկավար կազմի հետ` ծանոթանալով համակարգային խնդիրներին և դրանց տրվող լուծումներին։
Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի հրավերով կազմակերպության Թափոնների տեսակավորման վարչության պատասխանատուներն այցելել են կրթօջախ։ Աշխարհագրություն առարկայի շրջանակում աշակերտները կատարել են նախագծային աշխատանք՝ «Նոր Նորքի 2-րդ զանգվածի հատակագծի կազմումը եւ թափոնամանների նոր կետերի տեղադրումը» թեմայով։ Ներկայացրել են թափոնամանների տեղադրման վայրերի մասին բնակչության շրջանում կատարած հարցումներն ու վերլուծությունները։
Պուշկին փողոցում կենսունակության ավարտին մոտ, խիստ դեֆորմացված հերթական ծառն է տապալվել: Հացենին ընկել է ավտոմեքենայի վրա:
Երեւանի շատրվանները սպասարկելու համար անհրաժեշտ են շատրվանները մաքրող բանվորներ, աշխատավարձը՝ 170․000 դրամ՝ ներառյալ հարկերը եւ պարտադիր այլ վճարները։ Կարող եք զանգահարել 011 51-47-39 հեռախոսահամարով։
Կոնսերվատորիայի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղադրված ծածկը երկաթներով ամրացվել էր արևելյան սոսիներին։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի կողմից զգուշացումից հետո շինարարական ընկերությունը ծառերից հեռացրել է երկաթե ամրակները։
Ագրոանտառը համալրվել է 100 պտղատու՝ ծիրանենի, սալորենի, նշենի ծառատեսակներով։ Այսպիսով` ևս 1 հա ծառապատ է դարձել։