Ձյան շերտից ծառեր են տապալվել
Վերջին 2 օրվա ընթացքում մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքով բոլոր վարչական շրջաններում թաց ձյան շերտով պայմանավորված՝ կենսունակության ավարտին մոտ եւ գերհասուն ծառերը ձնատապալ են եղել։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է։ Հրատապ միջոցներ է ձեռնարկել՝ հետեւանքները վերացնելու ուղղությամբ։