13 Նոյեմբերի, 2023

Հայտարարություն

🔷Օրերս Երեւանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության հրավիրած միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի հասցեին հնչեցրել էր անձնական վիրավորանք։ Սակայն, զգալով իր սխալը, նա այսօր այցելել է կազմակերպություն, ներողություն խնդրել Արծվի Գրիգորյանից եւ կազմակերպությունից։

🔹Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ թափոնների տեսակավորման համար նախատեսված կոնտեյներների ցանկը հասանելի է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնական կայքում՝ https://greenyerevan.am/%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6/, ինչպես նաև քարտեզի մշակող «Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ-ի նախագծի կայքում՝ yrvn.am։ 🔹Բացի այդ, օգտագործելով նույն հղումը, կարող եք ուղարկել հայտ՝ նոր թափոնամանների տեղադրման համար՝ օգտագործելով հետադարձ կապի…

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն: Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը, Մ. Մաշտոցի պողոտայի նորատունկ, բարձրարժեք Սոսի արևելյան ծառերի ճյուղերն է պոկել և վնասել բների կեղևները՝ փորձելով հանրությանը մոլորեցնել, թե դրանք չորացած են: Տեղեկացնում ենք, որ ծառերը գտնվում են բնական վեգետացիոն շրջանի ավարտին,…

13 Նոյեմբերի, 2023

Ուշադրություն

Աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ եւ մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։ Արաբկիր վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Օրբելի եւ Հովսեփ Էմին փողոցները։ Կենտրոն վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Քրիստափոր-Սարի թաղ 15 հատվածը, ամբողջությամբ փակ՝ Քաջազնունի փողոցը։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մասնակի կփակվի Մինաս Ավետիսյան…

Ծառեր են կամ թփեր՝ արտակարգ դեկորատիվ, գեղեցիկ, մանուշակավարդագույն ծաղիկներով։ Լայնորեն օգտագործվում են կանաչապատման մեջ, իսկ հայրենիքը Միջերկրական ծովի ավազանի երկրներն են (առանց աֆրիկական մասի), Միջին Արեւելքը, լայնորեն տարածված են սեվծովյան երկրների տարածքում (Ղրիմ), Հյուսիսային եւ Հարավային Կովկասում։ Հուդայածառն աճում է դանդաղ, քարքարոտ վայրերում, չորադիմացկուն է, լուսասեր, ջերմասեր։ Հարյուր…

13 Նոյեմբերի, 2023

Հիշեցում

Հարգելի քաղաքացիներ, թափոնամաններում թափոնների գերկուտակումից խուսափելու համար խնդրում ենք կիրակի օրերին չօգտվել դրանցից։ Շատ երկրներում ընդունված պրակտիկա է՝ սպասարկումն իրականացնել շաբաթվա ստույգ օրերին։ Հիշեցում Մենք աշխատում ենք ամեն օր, առավոտյան 9։00-17։00, շաբաթ՝ 9։00-14։00