Բարեկարգման աշխատանքներ
Նալբանդյան 50 հասցեում՝ հանրությանն առավել հայտնի Բոքսի բակում, կազմակերպությունն իրականացրել է բարեկարգման աշխատանքներ։ Իրականացվել է քարերի, աղբի հեռացում։ Հողը հարթեցվել է, հողաշերտը՝ ավելացվել։ Կատարվել է թփերի ու ծաղիկների ձեւավորում։ Այգին ոռոգման խնդիր չունի, քանի որ անցկացվել է նաեւ ոռոգման համակարգ։ Տնկվում են նաեւ նոր, արժեքավոր ծառեր։
Տեսակավորման կետում այրվել է ստվարաթղթի թափոնամանը
Մոսկովյան 28 հասցեում տեսակավորման կետում այրվել է ստվարաթղթի թափոնամանը։ Վնասվել է միայն կափարիչը։ Սա շրջակա միջավայրի պահպանության և ընդհանրապես շրջապատի հանդեպ ոչ պատասխանատու վերաբերմունքի օրինակ է։ Հարգելի քաղաքացիներ, մի նետեք աղբը տեսակավորման համար նախատեսված թափոնամանների մեջ։
Ջերմաստիճանի ազդեցությունը քաղաքի բուսածածկի վրա
Այս տարի ամռանը Երեւանում գրանցվել են օդի բարձր ջերմաստիճաններ, ինչպիսիք չեն նկատվել վերջին տարիներին՝ +40 +42 աստիճան։ Ավելին՝ եղել են չոր քամիներ, որոնք իջեցրել են օդի հարաբերական խոնավությունը՝ հասցնելով մինչեւ 13-15%, ինչը բուսածածկի համար ծայրահեղ ցածր է։ Տեղումներ չեն դիտվել։ Դա եւս բացասական ազդեցություն է թողել քաղաքի բուսածածկի…
Գիտական
Երթուղին Հրազդան գետի կիրճ` Երևանյան լիճ։ Գիտական ոլորտի ներկայացուցիչների կողմից իրականացվում է էկոհամակարգի ընդհանրական ուսումնասիրություն։ Կազմակերպության ագրոնոմիական բաժինը մասնակցում է ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ինստիտուտի կողմից կազմակերպված մասնագիտական ուսումնասիրությանը։
Փոքրիկ կղզյակ՝ քաղաքի կենտրոնում։
🍇📝Խաղողի վազն իր բնական ձեւավորմամբ թելադրել է դիզայներական նոր լուծում։
Ամառային առավոտը՝ Նուբարաշեն վարչական շրջանում
Ամենօրյա աշխատանքով պահպանվում է կանաչապատ տարածքների գեղեցկությունն ու բույրը
Երթուղին Նորքի բարձունքն է
Մասնագետների կողմից իրականացվում է գրունտի նմուշառում։ Աշխատանքներն իրականացվում են «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելորացիայի գիտական կենտրոն»-ի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։