Ավան վարչական շրջանի սկզբնամասում՝ կամրջի հարակից լանջերին, շուրջ 1,1 հա տարածքի վրա իրականացվել են անտառ-տնկարկի վերականգնման և ընդլայնման աշխատանքներ: Մեկնարկը տրվել է մայիսի սկզբին։ Այսպիսով, կազմակերպությունն ազդարարում է գարնանային վեգետատիվ ժամանակաշրջանի մասսայական տունկի ավարտի մասին։

 Սիրահարների զբոսայգում տեղի է ունեցել «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի՝ «Բնասիրական դիմակահանես» միջոցառումը: Նպատակը վտանգավոր թափոնների քաղաքային կառավարումն է՝ եռակողմ գործակցությամբ խթանելով գիտելիքների փոխանակումը, վտանգավոր թափոնների կառավարման առկա լավագույն փորձը: Ծրագրին մասնակցել է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունը։

Այսօր, լուսադեմին անբարեխիղճ քաղաքացու մեքենան վնասել է Սայաթ-Նովա պողոտայի նորատունկ Սոսի գնդաձև ծառը: Տեղում համապատասխան մասնագիտական մոտեցում է ցուցաբերվել: Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չվնասել բնությունը և սրտացավ լինել յուրաքանչյուր ծառի ու թփի նկատմամբ: Կազմակերպությունը դեպքին համապատասխան ընթացք է տալու՝ դիմելով ոստիկանություն:

Այսօր Կենտրոն վարչական շրջանում քամու հետևանքով հիմնականում կենսունակության ավարտին մոտ մեծաթիվ ծառեր են տապալվել: Կազմակերպության Կենտրոն,Նորք-Մարաշ ստորաբաժանումն անմիջապես մոբիլիզացվել է:

Նվիրատուի կողմից մատակարարված չոր պարարտանյութով պարարտացվում են ռեկուլտիվացիոն առավել բարդ հատվածների տնկիները: Աշխատանքներն իրականացվում են Ագրոնոմիական բաժնի վերահսկողությամբ:

  Պավլովնիան, (Paulownia) կամ Ադամածառը, տերեւաթափ լինող, առատ ծաղկող ծառ է, որը ծագումով Չինաստանից է, տարածվել է Ճապոնիայում, հետագայում ներմուծվել է ԵՎրոպա, որտեղ էլ, ի պատիվ  կայսր Պավել Առաջինի աղջկա, անվանվել է Պավլովնիա։ Քանի որ Աննա անվանմամբ բուսական ցեղ արդեն իսկ գոյություն ունեցել է, այդ իսկ պատճառով  անվանվել…

2022 թ.-ից մայիսի 12-ը Հայաստանում նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ՝ Բույսերի պաշտպանների օր: Ագրարային համալսարանում այս առիթով կազմակերպվել էր նեղ մասնագիտական միջոցառում։ Կազմակերպության Ագրոնոմիական բաժինը ևս հրավիրված էր: