Նվիրատուի կողմից մատակարարված չոր պարարտանյութով պարարտացվում են ռեկուլտիվացիոն առավել բարդ հատվածների տնկիները: Աշխատանքներն իրականացվում են Ագրոնոմիական բաժնի վերահսկողությամբ:

  Պավլովնիան, (Paulownia) կամ Ադամածառը, տերեւաթափ լինող, առատ ծաղկող ծառ է, որը ծագումով Չինաստանից է, տարածվել է Ճապոնիայում, հետագայում ներմուծվել է ԵՎրոպա, որտեղ էլ, ի պատիվ  կայսր Պավել Առաջինի աղջկա, անվանվել է Պավլովնիա։ Քանի որ Աննա անվանմամբ բուսական ցեղ արդեն իսկ գոյություն ունեցել է, այդ իսկ պատճառով  անվանվել…

2022 թ.-ից մայիսի 12-ը Հայաստանում նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ՝ Բույսերի պաշտպանների օր: Ագրարային համալսարանում այս առիթով կազմակերպվել էր նեղ մասնագիտական միջոցառում։ Կազմակերպության Ագրոնոմիական բաժինը ևս հրավիրված էր:

Ագրոնոմիական բաժնի կողմից իրականացվում է Ջերմոցատնկարանային վարչությունում արտադրվող բուսազանգվածի գրունտի կազմի որոշում: Աշխատանքները կատարվում են կազմակերպության կողմից նոր ձեռք բերված Combi 5000 բազմաֆունկցիոնալ սարքի միջոցով:

Կազմակերպությունն ապահովելու է մայրաքաղաքի կանաչ գոտու գեղազարդությունը:  Ջերմոցատնկարանային վարչությունում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

Այսօր համապետական շաբաթօրյակին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Մաքուր պահենք շրջակա միջավայրը։ Մաքուր շրջակա միջավայրն առողջ կյանքի գրավականն է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ Թափոնների տեսակավորման վարչությունը «Մերիդիան Էքսպո Կենտրոնում» մասնակցում է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնին։ Վարչության կողմից տեղադրվել են թափոնամաններ։ Միջոցառման մասնակիցների շրջանում աշխատակիցներն իրականացում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պատշաճ տեսակավորման իրազեկում։