Բաղրամյան պողոտայում իրականացվել են Կաղնի ամառային ծառատեսակով լրացումներ։ Տնկվել են 3 տասնյակից ավելի հասուն տնկիներ։ Աշխատանքներն իրականացվում են «Երեւան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր եւ գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։
Հարգելի երևանցիներ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցում կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները` հիմնականում Թեղիները, փոխարինվելու են Ձիակասկ սովորական, Ձիակասկ պավիա և Սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն: Կ. Ուլնեցի փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն Ձիակասկ սովորական և…
Քամու հետեւանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։ Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։
Սակուրան համարվում է երկրագնդի ամենագեղեցիկ, ամենահմայիչ ծառերից, որի համար ունի գեղեցության մրցանակ։ Սակուրան, ըստ էության, բալենի է, ունի տարածման հսկայական արեալ։ Դիմանում է արեւի ճառագայթներին, իսկ ձմռանը՝ մինչեւ 30 աստիճան ցրտին։ Գարնանը տեղի է ունենում ֆանտաստիկ երեւույթ՝ մերկ ծառերն ամբողջովին պատվում են հեքիաթային ծաղիկներով։ Սովորաբար, այդ հրաշքը դիտելու…
Աշխատանքներ՝ Սարալանջում
Կենտրոն և Նորք-Մարաշ ստորաբաժանումը նախապես պարարտացված հատվածում իրականացնում է ոռոգում։ Աշխատանքներն իրականացվում են Սարալանջում՝ Կենտրոն վարչական շրջանի հատվածում։
Սեզոնային աշխատանքներ՝ Դավթաշենում եւ Քանաքեռ-Զեյթունում
Դավթաշեն վարչական շրջանում կազմակերպությունն իրականացնում է ծառերի էտման, ոռոգման ցանցի ընթացիկ նորոգման, ծաղկանոցների փորման, վարդանոցների վարդերի էտման, Տիգրան Պետրոսյան փողոցում՝ ճմապատման աշխատանքներ։ Ընդլայնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Սեւակ-Դրո խաչմերուկում կառուցված նոր այգին։ Անցկացվում է ջրագիծ, կատարվում են հողի փխրեցման եւ հարթեցման աշխատանքներ։ Դավթաշեն վարչական շրջան
Հարգելի քաղաքացիներ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է Այսուհետև հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված է լինելու ծառահատման տոմսով հաստատված գրություն:
Ագրոնոմիական բաժինն իրականացնում է դիտանց
Սարալանջի՝ Կենտրոն վարչական շրջանը ընդգրկող շուրջ 1,5 հա տարածքով հատվածն է։ Ագրոնոմիական բաժինն իրականացնում է դիտանց՝ նախապես հանձնարարված պարարտացման և բույսերի առկա վիճակի վերլուծության մասով։ Դիտանցին մասնակցում էին կազմակերպությունում ուսումնական պրակտիկա իրականացնող ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները։ https://aspu.am/hy/page/kensabanutyan_qimiayi_ev_ashkharhagrutyan_fakultet/
Քարքարոտ, ժայռոտ վայրերում առկա են դժվարություններ, որոնք հաղթահարվում են, իսկ ռեկուլտիվացիոն նախագիծը մոտենում է ավարտին։ Իրականացվում են ոռոգման համակարգի հիմնման աշխատանքներ։ Տարածքը բաժանված է հատվածների, որոնք կունենան առանձին մոտեցումներ։