Կազմակերպության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ստորաբաժանումն է։ Ձմեռային շրջափուլից հետո` վեգետացիոն ժամանակաշրջանին ընդառաջ, իրականացվում են սիզամարգերի և առանձնացված բնաբաժակների գրունտի խնամքի աշխատանքներ։ Հեռացվում են գրունտի վերին շերտի աղաավազային մնացորդները։
Հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սեզոնային աշխատանքներ կատարելու համար կազմակերպությանն անհրաժեշտ են այգեպան-բանվորներ։ Աշխատավարձի չափը սահմանված է 117․000 դրամ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011514739 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ https://www.facebook.com/kanachyerevanam
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրինությունը, ինչպես նաև ջերմոցատնկարանային վարչության պետն այցելել են Հայաստանի ծառատունկ ծրագրի (ATP) տնկարանային տնտեսություններ:
Իրազեկում
Հարգելի քաղաքացիներ Հաշվի առնելով եղանակային իրավիճակը և կարճաժամկետ կանխատեսումը, կազմակերպությունը գարնանային էտին ընդառաջ նախաձեռնել է ռոբինիա կեղծակացիա գնդաձև (գնդաձև ակացիա) ծառերի ձևավորման և սանիտարական էտի աշխատանքներ։
Մի՛ վնասեք ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու Բոլոր համայնքներում ծառերից հեռացվելու են անբարեխիղճ տնտեսվարողների եւ բնակիչների կողմից գամված տեսախցիկները, գովազդային ցուցանակները, լույսերը եւ այլ պարագաներ: Աջափնյակ վարչական շրջանում Բուենոս Այրեսի այգու ծառերից հեռացվել են թռչունների բները, որոնք գամով ամրացրել էր տարածքում գործող սրճարանի սեփականատերը: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները բները…
Ճանաչողական այց Ջերմոցատնկարանային վարչությունում
Այսօր կազմակերպությունը հյուրընկալել էր Երևանի Արարատ ՖԱ-ին: https://www.facebook.com/fcararatyerevan
«Ամեն ծառ ունի իր ապրելու ժամկետը՝ տարիքը, և քաղաքային պայմաններում նրանց կյանքն ավելի է կրճատվում՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դրանք ենթակա են փոխարինման...» https://www.armtimes.com/hy/article/253272?fbclid=IwAR1D8DN1sJ11dIZ7GoEQe88d9Lm8634IpHzmwsoyrH4ZIIBvl3-9vh5Vmz0&mibextid=Zxz2cZ
Վարձակալի կողմից Կոմիտասի պուրակում իրականացված սխալ կանաչապատման հետևանքով չորացած թույաների վերաբերյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պատասխանել է «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի հարցերին: Մայրաքաղաքում նմանօրինակ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է ֆիտոնախագծերը համաձայնեցնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ: https://www.ecolur.org/hy/news/cities/14695/
Ոռոգման ցանցերի արդիականացում
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Տնտեսական սպասարկման վարչությունում, մասնավորապես ոռոգման բաժնում, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ ոռոգման ցանցերի արդիականացման, նոր ցանցերի հիմնման ուղղությամբ: