Ծրագիրը նախատեսում է ամրապնդել Երևանի քաղաքապետարանի կարողությունները՝ թափոնների կառավարման, տրանսպորտի ու քաղաքաշինության ոլորտներում: Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև համաձայնագիրը հատկապես ներառում է տեխնիկական աջակցության և նշված ոլորտներում փորձի փոխանակման բաղադրիչ: Քննարկման ընթացքում ներկայացվել են թափոնների տեսակավորման գործունեությունը, ինչպես նաև բարձրացվել են ոլորտին վերաբերող ծրագրերի և կարիքների…

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Սադոյանի, Էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ Սիրինե Շողերյանի հետ: Հստակեցվել է ԲՈՒՀ-ի ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի անցկացման ժամանակացույցը:

Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պատասխանատվությամբ և նվիրվածությամբ կատարած աշխատանքի համար ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից արժանացել է Երևանի 2800 ամյակի հուշամեդալին: Քաղաքապետը պատվոգիր է հանձնել նաև ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Տնտեսական սպասարկման վարչության պետ Լևոն Համբարձումյանին։ Շնորհակալագրերով են պարգևատրվել ընկերության փորձագետ Հասմիկ Խուրշուդյանն…

Արաբկիր վարչական շրջանում տարին ամփոփել են մեծ ձեռքբերումներով, որոնք անհնար կլինեին առանց գործընկերների բարձր մասնագիտական և նվիրյալ աշխատանքի: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն արդյունավետ համագործակցության համար պատվոգիր եւ հուշամեդալ է հանձնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանին:

20 Հունվարի, 2023

Աշխատանքի գնահատում

2022 թվականի ընթացքում Երևանում կանաչապատման ոլորտում ցուցաբերած մասնագիտական հմտությունների և կատարած բարեխիղճ աշխատանքի համար ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից շնորհակալագրեր են ստացել այգեպաններն ու վարպետները:

20 Հունվարի, 2023

Գնահատված աշխատանք

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի անունից շնորհակալագիր է հանձնվել ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանին՝ Քանաքեռ-Զեյթունում բարեփոխումների ուղղությամբ ցուցաբերած հետեւողականության, կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներին անմիջականորեն աջակցելու, բնակիչների նկատմամբ սեր եւ հոգատարություն ցուցաբերելու համար:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հանդիպել է վարչական շրջանների պետերի եւ վարչական աշխատակազմի հետ, ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ստորաբաժանման նոր պետ՝ Վաչագան Սարգսյանին: Վերջինի հետ ծանոթացել են նաեւ վարչական շրջանի տեղամասերի պետերը եւ բանվոր-այգեպանները: Հանդիպմանը քննարկվել են աշխատանքի պատշաճ կատարման, աշնանային աննախադեպ էտի, նոր…

Վարչական շրջանները կառանձնանան լանդշաֆտային գեղեցիկ ու յուրահատուկ լուծումներով, մասնագիտական նոր մոտեցումներով: Ծաղկանոցներում նախատեսվում է մեծաքանակ ծաղկային համալրում՝ լանդշաֆտային ձեւավորման համապատասխան տեսքն ապահովելու համար: Դրանց խնամքը կիրականացվի գլխավոր դենդրոլոգի ցուցումով: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը խոստանում է՝ գարնանը Երեւանը կփայլի:

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ցանկություն է հայտնել եկող տարի բարձրացնել կազմակերպության բանվոր-այգեպանների, վարպետների աշխատավարձը: Ի դեպ, առաջին անգամ աշխատավարձերի բարձրացում եղել է կրկին Արմեն Բեգոյանի տնօրինման ժամանակ՝ 2020 թվականին: