Հրդեհ՝ Ջերմոցատնկարանային վարչությունում
Հրդեհ է բռնկվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքում: Այրվում է ծառերի էտի արդյունքում գոյացած տեխնոլոգիական թափուկը (ճյուղերը): Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Կրակը լոկալիզացված է: