Եռաբլուրը ժամանակակից հուշահամալիր է՝ նվիրված է արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին։ Այն ավելի բարեկարգ դարձնելու նպատակով «ԿՇՄՊ» Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչությունը նախագծել է հիմնական մուտքի ճանապարհի երկկողմանի կանաչապատումը։ Նպատակին հասնելու համար մուտքի ճանապարհի երկայնքով նախատեսվել է 4.3 հա տարածքում՝ ցանկապատի երկայնքով, ավելի քան 700 մետր երկարությամբ, բարդիների և սոսիների տնկարկների շերտագիծ:
Սարալանջի կենտրոնական հատվածում նախատեսվում է զանգվածային ծառատունկ։
2021 թ. գարնանը և աշնանը կտնկվեն բրգաձև բարդիներ` ավելի քան 200 հատ, սպիտակ բարդիներ` ավելի քան 100 հատ, Արևելյան սոսիներ`ավելի քան 100 հատ, Ղրիմյան սոճիներ` մոտ 500 հատ, Վիրգինյան գիհիներ՝ ավելի քան 500 հատ։
Ապագայում տնկված ծառերի տնկարկները թույլ կտան ձևավորել Երևանի միկրոկլիմայի վրա բարենպաստ ազդեցություն ունեցող ֆիտոֆիլտր:
Այսօր մշակվում է պուրակի կանաչապատ տարածքի վերակառուցման տարբերակը։