Խ․ Աբովյանի անվան պուրակ

Պուրակի տարածքը 0,58 հա է՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի երկրորդ մասնաշենքի երկայնքով: Սա կարևոր քաղաքային նշանակություն ունեցող պուրակ է, որն այժմ անխնամ վիճակում է:

Թեև հենց նրանից է սկսվում Երևանի ամենահին քաղաքաշինական առանցքը, որն անցնում է համանուն փողոցով։
Պուրակի տարածքի հաշվեկշիռը համապատասխանում է նորմատիվներին, Հ․ Մաթևոսյանի թանգարանի շենքը և ճանապարհաշինարարական ցանցը զբաղեցնում են տարածքի 28 %, իսկ կանաչապատ տարածքը՝ 72 %: Պուրակում աճում է 14 տեսակի 237 ծառ և 7 տեսակի 14 թուփ։

Պուրակը բարձր մարդածին բեռնվածություն ունի մեծաքանակ ավտոտրանսպորտի պատճառով, որը բացասական ազդեցություն ունի բույսերի վիճակի վրա:
Բավարար վիճակում է գտնվում ծառերի 51.9 %, անբավարար՝ 48.1 %։

Նման դրույթը խոսում է այն մասին, որ խորհրդային շրջանում տնկված ծառերի գրեթե կեսը անբարենպաստ վիճակում է, և պուրակի տնկարկները հրատապ վերակառուցման կարիք ունեն։ Այսօր մշակվում է պուրակի կանաչապատ տարածքի վերակառուցման տարբերակը։

Project Information

  • Location: Հասցե
  • Garden Area: 500 m2
  • Gardener: "ԿՇՄՊ" ՊՈԱԿ