Ջերմոցատնկարանային վարչության հիմնական նպատակն է Երևան համայնքի կանաչապատման մեջ օգտագործվող բուսազանգվածի՝ ծառաթփատեսակների, մագլցող ծաղիկների և բնափայտային լիանների, ծաղիկների, պատրաստի տարատեսակ սիզամարգերի և այլնի աճեցումը, բազմացումը։
Ջերմոցատնկարանային վարչությունը բաղկացած լինելով երկու՝ Բաց և Փակ գրունտի բաժիններից, ունենալով ջերմատներ և բաց տնկարան, ի սկզբանե ներդրել է դպրոց-տնկարան մշակույթը, որն իրենից ներկայացնում է բուսազանգվածի աճեցումը սերմից մինչև վերջնական տնկման համար պատրաստ տնկիների արտադրություն։
Վարչությունում աճեցվում են արժեքավոր, գեղատեսիլ ծառաթփատեսակներ, որոնք ըստ կենսաէվոլուցիոն զարգացման մշտադալար են և տերևաթափ։
Վարչությունը համալրված է մասնագիտական որակավորում և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներով, ովքեր բացի վերոնշյալ ծառաթփատեսակների աճեցումը իրականացնում են նաև խնամքի, մշակման, ոռոգման, դենդրոպաթոլոգիական աշխատանքներ՝ վերգետնյա և ստորգետնյա քիմիական պայքարի միջոցառումներ, մեխանիկական պայքարի և ձևավորման աշխատանքներ։