Տեխնիկատրանսպորտային պարկը հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է Կազմակերպության կողմից ծավալած աշխատանքներում լիարժեք ներգրավվածություն՝ տեխնիկատրանսպորտային միջոցներով։
Տեխնիկատրանսպորտային պարկ
Պարկի հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթներն են.
- Երևան քաղաքի տարածքում կատարել տարատեսակ բեռների տեղափոխում՝ սորուն զանգվածներ (հող, ավազ, խիճ), էտի աշխատանքներից գոյացած ճյուղեր և փայտանյութ, ծառեր, տնկիներ ու տարատեսակ բույսեր,
- Երևան քաղաքում կատարել ոռոգման աշխատանքներ, ջրցան մեքենաներով մատակարարելով ջուր՝ ծառատունկի աշխատանքները իրականացնելու նպատակով, ոռոգման համակարգերով չհագեցած կանաչ տարածքները պարբերաբար ոռոգել,
- Երևան քաղաքում պարբերաբար իրականացվող էտի աշխատանքներին ակտիվ ներգրավվածություն ունենալով՝ ապահովել աշխատակիցների անվտանգ տեղափոխումը և էտման պրոցեսը, վերհան ավտոաշտարակների կիրառմամբ,
- Երևան քաղաքում սեզոնային աշխատանքների ժամանակ հատուկ նշանակության տեխնիկաներով կատարել սրսկման պլանային աշխատանքներ,
- Երևան քաղաքում կազմակերպել վտանգավոր թափոնների ընդունում, տեղափոխում և հանձնում։