
Արագ կապ
Արթուր Սարգսյան
Փորձ և գործունեություն
Ծնվել է 1965 թվականի մայիսի 5-ին Երևանում
1973-1983 թթ․սովորել է Երևանի թիվ 6 դպրոցում
1985-1990 թթ․ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում
1990-1993 թթ․ աշխատել է Երևանի «Հայգորգ» արտադրական միավորումում որպես արտադրության հաշվապահ
1993-2000 թթ․ աշխատել է ՀՀ ՀՊՏ Էրեբունու ՏՀՏ-ում նախ որպես մասնագետ, այնուհետև ավագ հարկային տեսուչ, գլխավոր տեսուչ, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ
2000-2001 թթ․ աշխատել է «Բիզնես Կոնսալտ» ՓԲԸ-ում որպես աուդիտի մասնագետ
2001-2009 թթ․ աշխատել է Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի աշխատակազմում որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, գլխավոր ֆինանսիստ
2009-2018 թթ․ զբաղեցրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական պետի պաշտոնը
2019-2021 թթ․ աշխատել է «ԱՎԱ 2000» ՍՊԸ-ում որպես ֆինանսիստ-տնտեսագետ
2021 թ․-ի օգոստոսի 16-ից մինչ այսօր աշխատում էԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ֆինանսական գծով տեղակալ