31 Հոկտեմբերի, 2023

(Церцис) կամ Հուդայածառ։

Ծառեր են կամ թփեր՝ արտակարգ դեկորատիվ, գեղեցիկ, մանուշակավարդագույն ծաղիկներով։
Լայնորեն օգտագործվում են կանաչապատման մեջ, իսկ հայրենիքը Միջերկրական ծովի ավազանի երկրներն են (առանց աֆրիկական մասի), Միջին Արեւելքը, լայնորեն տարածված են սեվծովյան երկրների տարածքում (Ղրիմ), Հյուսիսային եւ Հարավային Կովկասում։ Հուդայածառն աճում է դանդաղ, քարքարոտ վայրերում, չորադիմացկուն է, լուսասեր, ջերմասեր։ Հարյուր տարեկանում ծառի բարձրությունը հասնում է 12-13 մետրի, սաղարթի տրամագիծը՝ 10 մետրի։ Ներկայում լայնորեն օգտագործվում է նաեւ Երեւանում՝ մայրաքաղաքին գարնանը հատուկ շքեղ տեսք տալու համար։ Ի դեպ, ծաղիկները տեղաբաշխվում են ոչ միայն ճյուղերին, այլեւ անմիջապես բնի վրա՝ կեղեւի խորը ճաքերում։
Ծառի անվանման հետ կապված հետաքրքիր առասպել կա։ Համարվում է, որ նախկինում Հուդայածառի ծաղիկները սպիտակ էին եւ դա եղել է հիացմունքի առարկա։ Նրա շուրջ ընդունված է եղել նշել տարբեր տոներ, սակայն դա տեւել է այնքան, մինչեւ Հուդա Իսկարիովտացին Հիսուսին դավաճանելուց հետո ինքնասպանության համար ընտրել է այս ծառը, ինչից հետո ծառի ծաղիկները դարձել են մանուշակավարդագույն։ Մարդիկ շրջանցում էին ծառը՝ բազմաթիվ մշակույթներում այն համարելով ողբի, կարոտի խորհրդանիշ։ Դրանից հետո ծառը դարձել է դավաճանության, իշխանասիրության, կեղծավորության խորհրդանիշ։ Կան նաեւ կարծիքներ, որ ծառն ուղղակի շատ է տարածված եղել այդ վայրում, ինչի պատճառով էլ կոչվում է ի նշան Հին Հրեաստանի։
Ծառը մեղրատու է, ստացվում է կծու համեմունք, օգտագործվում է ատաղձագործության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 5 =