Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվել է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունում։
![🔷](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tf1/1/16/1f537.png)
Երևանյան պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի տարբեր հանգստի վայրեր, վերականգնված այգիներ: Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն և «Էկոսերվի Գրուպ» ընկերության տնօրեն Վախթանգ Նոզաձեն ներկայացրել են ծառայության աշխատանքի առանձնահատկությունները, ռեկրեացիոն տարածքների կազմակերպման աշխատանքները։
![🔷](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tf1/1/16/1f537.png)
Պատվիրակության այցի նպատակն էր կիսել լավագույն փորձը այգիների և հրապարակների բարեկարգման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին ծառայության պետի պաշտոնակատարը հետագա գործակցության պատրաստակամություն է հայտնել։
![🔷](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tf1/1/16/1f537.png)
Հանդիպմանը մասնակցել են ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը, Տնտեսական սպասարկման վարչության պետ Լևոն Համբարձումյանը, Արաբկիր վարչական շրջանի ստորաբաժանման պետ Հովսեփ Հովսեփյանը, Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչության պետ Արթուր Ավագյանը։