Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվել է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունում։
🔷Երևանյան պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի տարբեր հանգստի վայրեր, վերականգնված այգիներ: Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն և «Էկոսերվի Գրուպ» ընկերության տնօրեն Վախթանգ Նոզաձեն ներկայացրել են ծառայության աշխատանքի առանձնահատկությունները, ռեկրեացիոն տարածքների կազմակերպման աշխատանքները։
🔷Պատվիրակության այցի նպատակն էր կիսել լավագույն փորձը այգիների և հրապարակների բարեկարգման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին ծառայության պետի պաշտոնակատարը հետագա գործակցության պատրաստակամություն է հայտնել։
🔷Հանդիպմանը մասնակցել են ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը, Տնտեսական սպասարկման վարչության պետ Լևոն Համբարձումյանը, Արաբկիր վարչական շրջանի ստորաբաժանման պետ Հովսեփ Հովսեփյանը, Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչության պետ Արթուր Ավագյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

9 − seven =