28 Դեկտեմբերի, 2023

Եղեւնի

Ինչու՞ է ընտրվել եղեւնին՝ որպես Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների խորհրդանիշ Եղեւնին հսկա՝ 30 եւ ավելի մետր բարձրությամբ մշտադալար, բացառիկ գեղեցկությամբ ծառ է, կյանքի միջին տեւողությունն է շուրջ 250-300 տարի։ Տարածված է Հյուսիսային կիսագնդի հյուսիսային եւ միջին լայնություններում։ Մեր նախնիների համար եղեւնին միշտ եղել է յուրահատուկ ծառ, որը խորհրդանշում է երկարակեցության, անմահության, հավերժ երիտասարդության եւ ուժի խորհրդանիշ։ Համարվել է, որ եղեւնին բերում է բարություն եւ ապաքինում։ Չնայած մի շարք ազգեր շատ զգուշորեն են վերաբերվել եղեւնուն՝ համարելով, որ ճյուղերում (թաթ) ապրում են ոգիներ, որոնք ուղարկում են փոթորիկ, ցուրտ, բուք։ Ծառերը բարիացնելու համար մարդիկ ծառի վրա կախել են նվերներ, բերել ընծաներ եւ շուրջպար բռնել։ Որպես Ամանորի խորհրդանիշ՝ սլավոնական ազգերի մոտ նախկինում օգտագործվել են բալենին եւ այլ ծառեր։ Այսօրվա՝ եղեւնի զարդարելու խորհուրդը եկել է Գերմանիայից՝ Պետրոս Առաջինի հրամանով, որը հետո մոռացվել է, եւ 1830 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի հրամանով դրվել է ամենուրեք՝ Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Տոնածառի առաջին ապակե խաղալիքը պատրաստվել է 16-րդ դարում, առաջին արհեստական եղեւնիները՝ 19-րդ դարում։ Դրանք լուսավորվել են 1906 թվականից։ Հետագայում Սուրբ Ծննդյան տոները Խորհրդային միությունում փոխարինվել են Ամանորի տոներով։ Գերմանացիները եղեւնին զարդարում են 8-րդ դարից, եւ այն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար դարձել է Սուրբ Ծննդյան տոների եւ Ամանորի խորհրդանիշ։ Լինելով քրիստոնեական խորհրդանիշ՝ որոշ մահմեդական երկրներում արգելված է եղևնի տեղադրել, որոշներում ՝ չի խրախուսվում, որոշներում էլ՝ դրվում է՝ ի հարգանք տեղաբնակ քրիստոնյաների։ Կազմակերպության համար այս ծառատեսակը շատ կարեւոր է, այդ իսկ պատճառով տարեկան տնկվում են մի քանի տասնյակ 2,5 մետր բարձրությամբ հասուն եղեւնիներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

three × two =