Քաղաքային միջավայրին բնորոշ   գործոնները, ագրոտեխնոլոգիական գործընթացների (ոռոգում, պարարտացում, էտ, հողի փոխարինում, վնասակար օրգանիզմների դեմ բուժումների սահմանափակ  լինելը և այլն) թերի կիրառությունը, տարիների ընթացքում ունեցել և շարունակում են ունենալ բացասական ազդեցություն առկա ֆլորայի վրա՝ վատթարացնելով ծառաթփատեսակների աճի և զարգացման պայմանները, սահմանափակելով ծառերի կենսունակությունը, թուլացնելով  դիմադրողականությունն ու դիմակայունությունը:

Ներկայացվում է քաղաքային պայմաններում խումբ գործոնների բացասական ներազդեցության և արտահայտման առանձնահատկությունները ծառաթփատեսակների վրա:

Առաջին գործոնը դա տարբեր քիմիական նյութերի ազդեցություններն են։ Ծառերի արմատների թունավորումը շատ տարածված է, երբ անսարք կոյուղագծերը, ջրհորները, կոյուղիները, խրամատները և գազատար խողովակները գտնվում են դրանց մոտ, ինչպես նաև` երբ մոտակայքում կան աղբ կամ թունավոր նյութեր պարունակող տարաներ: Թունավոր   նյութերը  մասամբ ներթափանցում են հող և առաջացնում են արմատների թունավորում (բուսաթունունակություն կամ ֆիտոտոքսիկություն):

Առանձնակի պետք է շեշտադրում կատարել այն փաստի վրա, որ տասնամյակներ շարունակ Երևանի փողոցներում առկա   ծառերի բնաբաժակների
հողը երբեք չի փոխվել, առավել ևս` ձմռան ամիսներին կիրառված ավազաաղային խառնուրդները հողում ավելացրել են աղի խտությունը, որը բնականաբար բացասական է ազդում ծառերի արմատային համակարգի կենսունակության վրա՝ ունենալով քայքայիչ ազդեցություն:

Երկրորդ գործոնը  տրանսպորտային միջոցների և հետիոտների կողմից հողի տրորումն է: Հողի որակների և ծառերի արմատների վրա բացասական ազդեցություն են ունենում   նաև հողի տարբեր ծածկույթները (ասֆալտ, բետոն, սալաքար և այլն):
Հողի  խտացումը, մեխանիկական կազմի փոփոխությունը խաթարում են հողի բնականոն գազափոխանակությունը՝ նպաստելով արմատների քայքայմանն ու մահանալուն։

Բնաբաժակների հողը գտնվում է քարացած վիճակում․ այն դարձել է անջրաթափանց, անձրևաջրերն ու ոռոգման ջուրը չեն ներծծվում, այլ մակերեսային հոսքով հեռանում են ծառերից: Խաթարված է նաև ծառերի արմատների շնչառությունը՝ հողի և արմատները ծածկող տարբեր ծածկույթների ոչ գազաթափանց լինելու պատճառով:

Արմատների վնասումը, մահը, ինչպես նաև վատ օդափոխության հետ կապված նոր մազարմատների   հետաձգված ձևավորումը  նվազեցնում է կլանման մակերեսը, ինչի հետևանքով նվազում է հանքանյութերի կլանման ինտենսիվությունը, այսինքն՝ ծառը սկսում է սովամահ լինել: Վատ օդափոխությունը հաճախ առաջացնում է արմատների անաէրոբ շնչառություն, որին հաջորդում է կողմնակի արտադրանքի կուտակումը, որը մեծ քանակությամբ կարող է թունավոր լինել արմատների համար։

Չորրորդ գործոնը՝ հողի բաղադրության բազմազանությունն է, որի վրա գտնվում են կանաչ բույսերը։ Սովորաբար հողի բաղադրությունն անմիջական ազդեցություն է ունենում  ծառերի աճի  և զարգացման վրա: Հաճախ  կոմունիկացիաների վերանորոգման աշխատանքների պատճառով  հողի ստորին շերտերը տեղափոխվում են վերև, իսկ վերին շերտերը՝ ներքև: Հաճախ ծառատունկն իրականացվում է    աղբավայրերում, որտեղ ծառերի արմատները կոնտակտի մեջ են մտնում շինարարական աղբի հետ: Շինաղբը բացասական է ազդում բույսերի արմատային համակարգի վրա՝ հատկապես կրային բաղադրությամբ աղբի ազդեցության ժամանակ:

Որպես հետևանք՝ ծառաթփատեսակների տերևների վրա փոշու և այլ նստվածքների առաջացում, ֆոտոսիթեզի ինտենսիվության նվազում, բույսերի աճի և զարգացման դանդաղում և չորացում:

Մեծ են նաև ծառերի վրա մեխանիկական ազդեցությունները՝ մեխեր խփելը, մուրճ խփելը, մակագրությունները,  ճյուղերի ջարդվելը, վերանորոգման և այլ աշխատանքների ժամանակ բների խոցելը, բները մետաղալարով փաթաթելը և այլ:

Հատկապես վտանգավոր է կեղևի  վնասումը, քանի որ դրանք սովորաբար չեն բուժվում կամ սխալ են բուժվում, ինչը թույլ է տալիս տարբեր պաթոգեն օրգանիզմների ներթափանցում բուն և ախտահարել ֆլոեմն ու քսիլեմը, միջուկը և այլն: Հարկ է նաև նշել, որ տնկանյութը հաճախ ունենում է բազմաթիվ վերքեր,   հիվանդ և մահացած ճյուղերի էտումից և այլն։

Անբարենպաստ բնակլիմայական գործոնների   համալիրի ազդեցության համակցման պատճառով, ստեղծվում է  շատ բարդ իրավիճակ, որի հաղթահարման համար կանաչապատման աշխատակիցներից պահանջվում է   բազմակողմանի մասնագիտական գիտելիքներ՝ կանաչ տարածքների անբարենպաստ վիճակի  առաջացման  գործոնների ճիշտ բացահայտման կարողություն:

Արտազատված  ծուխը գազային վիճակում կարող է պարունակել տարբեր թունավոր նյութեր՝ ծծմբային անհիդրիդ, թթուներ, քլոր, ածխաջրածիններ (մեթան, էթան և այլն) և խեժային նյութեր։ Այս գազերը  գործում են արտաքին մեմբրանի վրա և թափանցում են տերևների կուտիկուլայի շերտի միջով կամ անմիջապես էպիդերմիսի միջով, եթե թթվի կոնցենտրացիան բարձր է: Ծուխը վնասակար է նաև, քանի որ այնտեղ առկա  մասնիկները նստում (մուր և այլն) և ծածկում են տերևի մակերեսը, ինչի պատճառով   խաթարվում են օդի ներթափանցումն ու ֆոտոսինթեզը՝ թուլացնելով ծառը։
Խոշոր քաղաքների 1 քառակուսի կիլոմետրում տարեկան միջինը 300-ից 1000 տոննա պինդ մասնիկներ են թափվում օդից։
Օդի աղտոտվածության պատճառով նվազում է արևի լույսի ինտենսիվությունը, օդը դառնում է պակաս թափանցիկ և ուլտրամանուշակագույն ճառագայթումը կտրուկ նվազում է (30-40%-ով):

Անօրգանական նյութերն ուղղակիորեն թունավորում են արմատները, մինչդեռ օրգանական նյութերը քայքայվելիս արտանետում են գազեր, որոնք թունավոր են արմատների համար կամ նպաստում են վնասակար միկրոֆլորայի զարգացմանը։ Երկարատև թունավորման հետևանքով արմատները մահանում են, ինչի պատճառով  գագաթները չորանում են, և հետագայում ծառը մահանում է: Արմատները կարող են թունավորվել նաև օդում առկա գազերից։ Սովորաբար այդ գազերը թունավորում են տերևները, սակայն մեծ կուտակումների դեպքում թունավոր լուծույթների տեսքով մտնում են հող՝ տեղումների միջոցով:

Քաղաքային պայմաններում օդի հարաբերական խոնավությունը առնվազն 25%-ով ցածր, համեմատած անտառային տարածքների, ինչը բացատրվում է քարե շենքերից, շինություններից, մայթերից, ասֆալտապատ մակերեսներից՝  օդի ուժեղ տաքացմամբ և այլն:

Օդի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է օդի հարաբերական խոնավության նվազմանը, որը քաղաքներում կարող է նվազել մինչև 35%-ով։  Ըստ այդմ, քաղաքներում հողի ջերմաստիճանը և խոնավությունը փոխվում են, հողի վերին շերտը կարող է տաքանալ մինչև 50°c և ավելի, իսկ խոնավությունը իջնում ​​է մինչև 10-15%:
Արդյունքում, օդի և հողի ջերմաստիճանի բարձրացումը, օդի և հողի խոնավության միաժամանակյա նվազումը բացասաբար է անդրադառնում ծառերի վիճակի, դրանց աճի, գործառույթների և հիվանդությունների նկատմամբ դիմադրության վրա:

Քաղաքներում հողի խոնավությունը հաճախ ավելի ցածր է, քան պահանջվում է շատ ծառատեսակների համար, ինչը աղետալի հետևանքներ է ունենում՝ թառամելու, աճի թուլացման և ֆիզիոլոգիական պրոցեսների պատճառով:  Հողի ցածր խոնավությունը ազդում է ծառերի սնուցման վրա, հանգեցնում է բջիջների տուրգորի կորստի,   տրանսպիրացիայի սահմանափակման, տերևների և ամբողջ բույսի հետագա թառամմանն ու չորացմանը:

Տարիների ընթացքում Երևան քաղաքի ծառաթփատեսակները ենթարկվել են վերընշված գործոնների բացասական ազդեցությանը, ինչը նպաստել է ծառերի վնասակար օրգանիզմների (հիվանդությունների՝  սնկային և բակտերիալ, վնասատու միջատների, տզերի և վերջին տարում նաև ֆիտոնեմատոդների) ներթափանցման, պոպուլյացիայի խտության մեծացման, արեալի ընդարձակման և վնասակարության գործակցի վրա:

Երևան քաղաքում վնասակար օրգանիզմների բացահայտման, արձանագրման և նույնականացման համար կիրառվել են ֆիտոսանիտարիայում ընդունված  ՝միաջատաբանական և ֆիտոպաթոլոգիական փորձաքննության վիզուալ-ակնադիտական և  կենսաբանական մեթոդները:

Վնասակար օրգանիզմների առավել մեծ տեսականի է գրանցվել Թեղի մանրատերև ծառատեսակի մոտ:

ԵՐԵՎԱՆ    ՔԱՂԱՔՈՒՄ    ԾԱՌԱԹՓԱՏԵՍԱԿՆԵՐԻ   ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐՆ   ՈՒ   ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

հ/հ Ծառաթփատեսակ Վնասատու /հիվանդություն

 Հայերեն / լատիներեն

          Տարածվածությունը
Լայն տարածում Սահմանափակ տարածում Եզակի դեպքեր
1  

 

 

 

 

 

 

 

Թեղի

Թեղու տերևակեր  բզեզ

Xanthogaleruca luteola Müll

+
2 Լվիճներ – Aphididae +
3 Կոմստոկի որդան

Pseudococcus Comstockii Kuw

+
4 Կալիֆորնյան վահանակիր

Q uadraspidiotus perniciosus Comstock

+
5 Ալոճենու կեղծ վահանակիր

Palaeolecanium bituberculatum(Targ.)

+
6 Թեղու սղոցող    Aproceros leucopoda +
7 Նեմատոդներ +
8 Տարազույգ մետաքսագործ   Ocneria dispar L. +
9 Սև ոսկեբզեզ     Capnodis tenebrionis L. +
10 Հոլանդական հիվանդություն

Ophiostoma ulmi (Ceratocystis ulmi)

+
11 Ճյուղերի և բնի քաղցկեղ  Dothichiza populina Sacc +
12 Հիպերտրոֆիա +
13      
14      
15      

 

 

Երևան քաղաքում ֆիտոսանիտարական մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ Թեղի մանրատերև ծառատեսակը տասնյակ տարիներ ենթակվելով բացասական տարբեր գործոնների ներազդեցությանը,  մեծամասամբ  ունեն   աճի, զարգացման,  դիմադրողականության և դիմակայության խնդիր: Ծառերից շատերն ունեն կենսունակության խնդիր:  Համապատասխան մասնագիտական մոտեցումների, մեթոդաբանության և տրամաբանական ժամանակացույցի կիրառմամբ  պետք է իրականացնել ծառերի փոխարինում:

 

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի   պահպանություն»

ՀՈԱԿ-ի Բույսերի պաշտպանության գծով փորձագետ,

դոցենտ՝                                                                                                 Ա.Տեր-Գրիգորյան

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twenty − four =