Հայրենիքը Արեւելյան Ասիան է։ Լանդշաֆտային դիզայնի մեջ շատ հայտնի է եւ արժեքավոր է այն առումով, որ բացի բարձր գեղազարդություն ունենալուց, շատ լավ հարմարվում է եւ կայուն է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Բույսի համար շատ հարմար է նաեւ մերձարեւադարձային աշխարհագրական գոտին։ Նրանք կարող են զբաղեցնել քարքարոտ, արեւկողմ լանջերը։ Հանդիպում է նաեւ բնական անտառներում՝ նոճուտներում եւ սոճեկաղնուտային ծառուտներում։ Որպես դեկորատիվ տեսակ՝ օգտագործվում է Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում։ Կելրեյթերիան ցրտադիմացկուն, չորադիմացկուն է, դիմանում է բարձր ջերմաստիճաններին։ Շատ կայուն է քաղաքային պայմաններին, կլանում է օդի աղտոտվածությունը եւ ամենակարեւորը՝ դիմանում է աղակալված հողերին։ Խնամքի նկատմամբ պահանջկոտ չէ, կարելի է օգտագործել փողոցների գծային տնկարկներում։ Հասնում է բավականին մեծ չափերի, առաջացնում է առատ ստվեր։ Ունի շատ գեղեցիկ, խոշոր ծաղկաբույլեր, ծաղկում է շատ երկար, պտուղները տուփիկ են, որոնք հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սերմերը՝ կլոր են, սեւ։ Ծաղիկները աստղանման են, մանր, վառ դեղին։ Ծառն անվանում են օճառածառ, քանաի որ ջրի հետ շփվելիս՝ տերեւները առաջացնում են փրփուր, որը հին աշխարհում օգտագործվել է ձեռքերը լվանալու համար։ Կեղեւից եւ արմատներից պատրաստում են թուրմ, որը թեթեւացնում է ատամնացավը եւ մկանային ցավերը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

three × one =