🔹«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն:
🔹Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը, Մ. Մաշտոցի պողոտայի նորատունկ, բարձրարժեք Սոսի արևելյան ծառերի ճյուղերն է պոկել և վնասել բների կեղևները՝ փորձելով հանրությանը մոլորեցնել, թե դրանք չորացած են:
🔹Տեղեկացնում ենք, որ ծառերը գտնվում են բնական վեգետացիոն շրջանի ավարտին, քանի որ բաց գրունտում տնկված չեն եղել, այլ պահպանված են եղել փակ հողագնդով՝ թաղարի մեջ, որի արդյունքում ծառերի վեգետացիան ուշ սկսվում և շուտ ավարտվում է: Տնկանյութը տեղափոխելով թաղարից բաց գրունտ՝ Մաշտոցի պողոտա, ամբողջապես գտնվում է վեգետացիայի ավարտի փուլում:
🔹Այն վարկածը, որ տնկանյութը չորացած է, չի համապատասխանում իրականությանը:
🔹Ոչ մասնագիտական մոտեցումը՝ ճյուղեր կոտրելը, բնի կեղևի բացելը և այլ հանգամանքներն ուղիղ վանդալիզմ են և կունենան բացասական ազդեցություն ծառերի կենսունակության վրա:
🔹Դեպքի կապակցությամբ կազմակերպությունն արդեն դիմել է ոստիկանություն, հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
🔹Հավելենք, որ դենդրոլոգիական առումով վեգետացիոն շրջանի ավարտին գտնվող ծառատեսակների կենսունակությունը կամ չորությունը ստուգելը իրատեսական չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × 1 =