🪵Այսօր, Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։
📌ԿՇՄՊ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է, դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Ընթանում է նախաքննություն։
📍ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու, որպեսզի Երևանի կանաչ ֆոնդին վնաս հասցրած օրինախախտները կրեն պատասխանատվություն, փոխհատուցեն հասցրած վնասը։
📢Հարգելի համաքաղաքացիներ, կազմակերպությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ կանաչ ֆոնդի հետ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլտվությամբ և դենդրոլոգի ներկայությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

thirteen − 7 =