ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԱԾ ՊԼԱՍՏԻԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՏ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 15.05.2023թ. ժամը 14:30-ին ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում կկայանա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից տեսակավորված ապրանքների աճուրդ-վաճառք, բաց դասական (գնի ավելացման) եղանակով, երեք լոտով: Լոտ 1- պոլիպրոպիլեն անվանմամբ՝ PP պիտակով, պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-150 (հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-8 (ութ) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-8 (ութ) ՀՀ դրամ: Լոտ 2-բարձր խտության պոլիէթիլեն անվանմամբ՝ HDPE պիտակով, պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-150 (հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-8 (ութ) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-8 (ութ) ՀՀ դրամ: Լոտ 3-ցածր խտության պոլիէթիլեն անվանմամբ՝ LDPE պիտակով պլաստիկ արտադրանքների համար՝ քանակը-1 (մեկ) կգ, մեկնարկային գինը-150 (հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերն ու տուրքերը, նախավճարի չափը-8 (ութ) ՀՀ դրամ, աճուրդային նվազագույն քայլի չափը-8 (ութ) ՀՀ դրամ: Աճուրդն անցկացվելու է ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ: Մասնակիցները Երևան քաղաքում կամ Երևան քաղաքին հարող տարածքներում (ոչ ավելի քան 20 կմ շառավղով) պետք է ունենան ընդունման կետ, կշեռք՝ մատակարարված պլաստիկը տեղում կշռելու համար և բեռնատար մեքենաների համար մուտքի և ելքի հնարավորություն։ Աճուրդն անցկացվում է պլաստիկի՝ յուրաքանչյուր լոտի 1 (մեկ) կգ-ի արժեքը որոշելու համար: Աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվելու է պլաստիկի առուվաճառքի պայմանագրեր, մեկ տարի ժամկետով, դրանց մատակարարման քանակը անսահմանափակ՝ ըստ վաճառողի կողմից ներկայացվող պահանջագրերի: Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, իսկ ապրանքի 1 կգ-ի արժեքը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել միայն դրա արժեքը բարձրացնելով՝ հաշվի առնելով շուկայական արժեքի փոփոխությունները: Պայմանագիրը միակողմանի կարող է լուծվել կողմերի կողմից, այդ մասին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով մյուս կողմին: Գնորդը վճարելու է տուգանք ապրանքն ընդունելուց հրաժարվելու դեպքում, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցել Կազմակերպության բոլոր ծախսերն ու կրած վնասները: Մասնակիցները վաճառվող լոտերին և «Աճուրդի անցկացման կանոնակարգին» կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ` 011-51-47-56 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, էլ. Փոստ՝ kanach@yerevan.am: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ընդհուպ մինչև աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ -հայտատուի կողմից վճարված աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ 1570088982620200 հաշվեհամարին, ստացող՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, վճարման նպատակը՝ աճուրդի նախավճար՝ լոտի հերթական համարը: -անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև այդ փաստաթղթերի և ղեկավար անձի անձնագրի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար): Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ): Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 2000 դրամ: Դիտորդի տոմսերը վաճառվում են` Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, ք. Երևան, Փ. Բուզանդի փ., 1/3 շենք, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, 205 սենյակ հասցեում։ Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ: Աճուրդները վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրությունը ստորագրման օրվանից սկսած 5 օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագիրը, որից հետո եռօրյա ժամկետում հաղթող մասնակցի հետ մեկ տարի ժամկետով կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով: Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը: Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին դիմելու դեպքում: Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seventeen − ten =