🔷Կազմակերպությունը շարունակում է նոր հասցեներում տեղադրել «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում ստացած թափոնամանները։ Դրանք տեղադրվում են փուլ առ փուլ։ Մեկնարկը տրվել է Կենտրոն վարչական շրջանից։
🔷Շատ կարեւոր է, որպեսզի թափոնները տեսակավորած նետվեն թափոնամանների մեջ։
🔷Յուրաքանչյուր թափոնամանի վրա նշված է, թե որ տեսակի թափոնի համար է այն նախատեսված։
🔷Առաջիկայում նոր հասցեները կնշվեն կազմակերպության պաշտոնական կայքում, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն դրանց գտնվելու վայրերի մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eighteen + 18 =