1 Նոյեմբերի, 2023

Ուշադրություն

📍Աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ եւ մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։
🔺Արաբկիր վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Օրբելի եւ Հովսեփ Էմին փողոցները։ 🔺Կենտրոն վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Քրիստափոր-Սարի թաղ 15 հատվածը, ամբողջությամբ փակ՝ Քաջազնունի փողոցը։
🔺Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մասնակի կփակվի Մինաս Ավետիսյան փողոցը, Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի փողոցը։
🔺Աջափնյակ վարչական շրջանում մասնակի փակ կլինի Հալաբյան փողոցը։
Պատճառած անհանգստության համար կազմակերպությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

17 − 14 =