☀️🌡Այս տարի ամռանը Երեւանում գրանցվել են օդի բարձր ջերմաստիճաններ, ինչպիսիք չեն նկատվել վերջին տարիներին՝ +40 +42 աստիճան։ Ավելին՝ եղել են չոր քամիներ, որոնք իջեցրել են օդի հարաբերական խոնավությունը՝ հասցնելով մինչեւ 13-15%, ինչը բուսածածկի համար ծայրահեղ ցածր է։
Տեղումներ չեն դիտվել։ Դա եւս բացասական ազդեցություն է թողել քաղաքի բուսածածկի վրա։
Կան բուսատեսակներ, որոնք հատկապես զգայուն են օդի հարաբերական խոնավության նկատմամբ եւ առաջնահերթ այդ տեսակներն են իրենց վրա զգացել բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցությունը։ Հատկապես արժե նշել Ձիակասկ ցեղի ծառերը, որոնք, անկախ հասակային դասից՝ նորատունկ են, թե մեծ հասակի, ստացել են արեւային այրվածքներ, եւ օդի ցածր հարաբերական խոնավության պատճառով նաեւ՝ տերեւների չորացում։ Ջերմաստիճանի նվազելուն պես՝ ՀՈԱԿ-ի կողմից կիրականացվեն հատուկ միջոցառումներ, ինչը կնպաստի վնասված ծառերի աճին եւ զարգացմանը։
🍂Ի դեպ, Երեւանում նկատվում է նաեւ սոսիների տերեւների չորացում։ Ուստի հնարավոր է տեղի ունենա վաղաժամ տերեւաթափ։ Այն հիմնականում լինում է բույսերի մոտ՝ բարձր ջերմաստիճանի ժամանակ։
Արեւային այրվածքներ կան նաեւ այլ ծառատեսակների մոտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × 3 =