Երևան քաղաքում ուսումնասիրվել ու արդեն քարտեզագրվել է 291,000 քմ կանաչապատ տարածք։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ՏՏ մոնիտորինգի և քարտեզագրման վարչության աշխատակիցները քարտեզագրել են․
Մաշտոցի, Բաղրամյան և Արշակունյաց պողոտաները, Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքը, Բադալ Մուրադյան փողոցի շրջանաձև հատվածը, «Սիրո և հավատի» զբոսայգին:
Աշխատանքների ընթացքում ուսումնասիրվել է 5283 ծառի և թփի կենսագրություն։ Հավաքագրվել են տվյալներ դրանց տարիքի, վիճակի և տեղակայման վայրի մասին։
Նշված տարածքներում քարտեզագրվել է 13 548 մ ոռոգման խողովակաշար, 1912 փական ու ցնցուղ։ Մաշված, անսարք, բացակայող խողովակաշարերի ու փականների բացահայտումը հնարավորություն է տալիս քաղաքի ոռոգման համակարգի բարելավման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնել։