14 Սեպտեմբերի, 2023

‼️Սիրելի երեւանցիներ, հաշվի առնելով, որ տարբեր լրատվամիջոցների եթերներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնց եթերային ժամանակի սղության պատճառով տնօրենը ցավոք չի հասցրել պատասխանել, ուստի պարզաբանումները կտեղադրվեն կազմակերպության պաշտոնական էջերում։ Դրանք կլինեն շարունակելի։
🔺Հարց 1․
Ինչու՞ է Սայաթ-Նովա պաղոտայում տնկվել գնդաձեւ սոսի եւ արդյո՞ք դա վտանգավոր չէ համաճարակի դեպքում։
✔️Պատասխան.
Նախ՝ սոսին երկար տասնամյակներ աճում է Երեւանում եւ հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ ամենակայուն տեսակներից է։ Ընտրվել է նաեւ այն պատճառով, որ Կոնսերվատորիայի հարակից մայթին արդեն աճում են սոսիներ, իսկ գրագետ կանաչապատման կանոններով պողոտայի գծային տնկարկները պետք է տեսակային առումով լինեն սիմետրիկ։ Ուստի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մայթին տրամաբանորեն պետք է տնկվեր նույն տեսակը։
Ընտրվեց գնդաձև սոսի, քանի որ այն ունենում է ոչ շատ բարձր հասակ, սակայն բավականին մեծ տրամագիծ՝ առաջացնելով ստվեր։ Այն իր զանգվածով չի փակի նշված թատրոնի շենքը, որն իր գեղեցկությամբ անզուգական է եւ պետք է լինի տեսանելի ու գնահատելի։ Այս տրամաբանությամբ արդեն դիմացի մայթի երկրորդ շարքը նույնպես պետք է լիներ գնդաձեւ սոսի։ Դա է թելադրում գրագետ կանաչապատումը։ Ավելին՝ Կոնսերվատորիայի հարակից շենքը, որը նայում է Սայաթ-Նովա պողոտային, նույնպես ունի ճարտարապետական բարձր արժեք, եւ գնդաձեւ սոսին հետագայում մեծանալիս՝ չի փակի շենքի դիմային մասը, եւ տեսանելի կլինեն շենքի գեղեցիկ կամարները։
Ինչ վերաբերում է միատարր տնկարկների բացասական կողմերին (հիվանդություններ, վնասատուներ, ասեղնատերեւավորների մոտ հրդեհավտանգություն), ապա դա հաշվի է առնվում անտառային տնկարկների ստեղծման ժամանակ, որոնք սովորաբար զբաղեցնում են մեծ տարածքներ եւ կարող են լինել վտանգված։ Սակայն դա չի վերաբերում գծային տնկարկներին, որոնք փողոցներում պարտավոր են լինել միատարր։ Տեսակը փոխվել կարող է միայն անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ խաչմերուկներից հետո (квартал), եթե պետք է ակցենտավորել ինչ-որ կառույց կամ վայր։ Այդպիսի մոտեցում կիրառվել է այս տարի՝ Երեւանում, անտառբարելավման տնկարկներ ստեղծելիս՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Եռաբլուր զինվորական պանթեոնում, Սարալանջում։ Այնպես որ, անհանգստությունը տեղին չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 × five =