14 Սեպտեմբերի, 2023

Շարունակում ենք ներկայացնել ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենին ուղղված հարցերի պատասխանները, որոնց եթերային ժամանակի սղության պատճառով տնօրենը ցավոք չի հասցրել պատասխաննել:
🔺Հարց 2․
Ամիսներ շարունակ քննարկվում են տնկած սակուրաները եւ ձիակասկերի տերեւների արեւային այրումը։
✔️Պատասխան
Շրջայց անցկացնելով Երեւանում՝ պարզ է դառնում, որ տերեւների՝ ժամանակից շուտ աշնան փուլ մտնելը (դեղնում, չորացում) բացատրվում է ջերմաստիճանային բարձր ցուցանիշներով։
Փաստենք, որ նման բարձր ջերմաստիճաններին լավագույնը դիմակայել են սակուրաները, որոնք չունեն ո՛չ արեւային այրվածք, ո՛չ չորացում, ոչ էլ վաղաժամ տերեւաթափ։ Բացի ձիակասկից, տերեւների չորացում տեղի է ունենում սոսու, կաղնու, կատալպայի, հացենու, թխկու եւ այլ տեսակների մոտ, անգամ՝ բոլորին հայտնի Վարդանյանների այգում։ Այդ չորացումը բույսերի պաշտպանողական ռեակցիան է, որը չի վկայում բույսի չորացման մասին․ հաջորդ վեգետացիայում նա սկսում է իր նորմալ աճը եւ զարգացումը։
Անհեթեթություն կլինի պնդել, որ որոշ տարիներին տերեւների չորացումը կարող է պատճառ հանդիսանալ վերոհիշյալ տեսակներն այլեւս չօգտագործելու կանաչապատման մեջ։ Ինչ վերաբերում է ձիակասկի հատմանը եվրոպական երկրներում, ապա հատվել են միայն այն քաղաքներում (օրինակ՝ Մոսկվայում), որտեղ նկատվել են զանգվածային հիվանդություններ եւ վնասատուներ, որոնք հանգեցնում են ծառերի անկման։ Ըստ կազմակերպության փորձագետի ուսումնասիրության՝ նման հիվանդություն Երեւանում աճող ձիակասկերը չունեն։
Այնպես որ, այս առումով եւս անհանգստանալու կարիք չկա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four × 4 =