Բարեկարգման աշխատանքներ
Նալբանդյան 50 հասցեում՝ հանրությանն առավել հայտնի Բոքսի բակում, կազմակերպությունն իրականացրել է բարեկարգման աշխատանքներ։ Իրականացվել է քարերի, աղբի հեռացում։ Հողը հարթեցվել է, հողաշերտը՝ ավելացվել։ Կատարվել է թփերի ու ծաղիկների ձեւավորում։ Այգին ոռոգման խնդիր չունի, քանի որ անցկացվել է նաեւ ոռոգման համակարգ։ Տնկվում են նաեւ նոր, արժեքավոր ծառեր։