Շնորհակալ եմ նրանց, ովքեր ժամանակին վստահեցին ինձ այս պատասխանատու ոլորտը:
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ժամանակին վստահեցին ինձ այս պատասխանատու ոլորտը:
Ձիակասկ (Aesculus)
Փռվող խիտ սաղարթի շնորհիվ ամռան տապին իսկական փրկություն են դառնում, թեև ստվերասեր են և դիմանում են սառնամանիքներին։
Երկբլթակ Գինկգո (Ginkgo biloba)
Դարերի ընթացքում բիլոբան կոփել է առողջությունն ու պաշտպանական մեխանիզմներ մշակել վնասատուների ու հիվանդությունների հանդեպ։
Սոճի (Pinus)
Լատիներեն pinus նշանակում է ժայռ։ Սոճին կարող է արմատակալել նույնիսկ զառիթափ լանջերի, ժայռերի և քարերի վրա։ Այն աճում է նաև ճահճուտներում։
Եղեսպակ փայլուն (Salvia splendens)
Հույները կարծում էին, որ եղեսպակով հնարավոր է լավացնել հիշողությունը:
Քրիզանթեմ (Chrysanthemum)
Այս բույսն օգտագործվում է և՛ բժշկության, և՛ գինեգործության մեջ։ Հայաստանում, սակայն, հիմնականում օգտագործվում է ծաղկային կոմպոզիցիաներում։
Հուդայածառ (Cercis)
Աստվածաշնչյան պատումի համաձայն՝ Հուդան, Հիսուսին մատնելուց հետո, հենց այս ծառի ճյուղից է կախվել:
Հակինթ (Hyacinthus)
Միաթերթ կամ լիաթերթ ծաղիկները, զանգականման են, հավաքված հասկանման ծաղկաբույլում։ Լինում են սպիտակավուն, մանուշակագույն, երկնագույն, վարդագույն, կարմրադեղնավուն, կապտավուն։
Կուսածաղիկ (Vinca minor)
Հին ժամանակներում մարդիկ այս խոտաբույսն անվանում էին «վհուկների մանուշակ»։ Չար ուժ ունեցողներին բացահայտելու համար մարդիկ տաք յուղով լի թավայի մեջ կուսածաղկի տերև էին գցում և մոտեցնում կասկածյալին։