Սիրելի երևանցիներ տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Մայրաքաղաքում կանաչապատ տարածքների պահպանումն ու ավելացումն առանցքային գերխնդիր է, ուստի կարևորում եմ այս ուղղությամբ նշաձողի բարձրացումը: Առաջիկա նպատակներից է աշխատանքի ծավալի ավելացումն ու տեսանելի փոփոխությունները կանաչապատման ոլորտում: Այս ամենի հիմքում բնապահպանական միջավայրի բարելավումն է, բնակիչների հարմարավետությունն ու մայրաքաղաքի գեղագիտական տեսքի ապահովումը: Կանաչ Երևան ունենալը նվիրական նպատակ է` իրագործումը ժամանակի հրամայական: Ի գործ: