Հարգելի՛ ընկերներ, երեկ իմ վերջին աշխատանքային օրն էր՝ որպես Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Ինձ ընձեռված հնարավորությունների սահմանում արել եմ այն ամենն, ինչ կարող էի: Ուրախ եմ փաստել, որ կարճ ժամանակահատվածում ինձ հաջողվել է մի շարք հիմնարար լուծումներ տալ մայրաքաղաքի կանաչապատման ոլորտում առկա խնդիրներին: Առավել ուրախ կլինեմ տեսնել, որ ստեղծվել են ավելի լայն հնարավորություններ, և դուք կանեք ավելին:
Իմ ներգրավվածությունը համայնքի կառավարման կյանքում եղել է բացառապես նոր արժեքներ ստեղծելու, քաղաքային միջավայրում կանաչ տնտեսության նոր մշակույթ ձևավորելու, մասնագիտական լավագույն կարողությունները ներդնելու նպատակով:
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ժամանակին վստահեցին ինձ այս պատասխանատու ոլորտը:
Հաջողություն եմ մաղթում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի իմ հարգարժան գործընկերներին, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուին: