Թեղիների տերևները պետք է բացվեն, որ դեղանյութն արդյունք տա։ Թեղու տերևակերների վրա դեղը միայն ազդում է, երբ միջատն ուտում է տերևը՝ թույնի հետ։
2 տարվա հետազոտությունների հիման վրա ՀՈԱԿ-ի մասնագետները եզրակացրել են, որ ամեն տարի նոր վնասատուներ են ի հայտ գալիս, և ըստ այդմ մշակել են բույսերի բուժման գրաֆիկն ու կազմել են այս տարվա աշխատանքային ժամանակացույցը։
Այս պահին սրսկիչները բերվում են մարտական պատրաստվածության, որ անցնեն պայքարի։
ՀՈԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արմենակ Տեր-Գրիգորյանը դենդրոլոգների հետ հանդիպմանը ներկայացրեց աշխատանքային ուղեցույցն ու դեղորայքի ցանկը, որով պետք է իրականացնեն բուժումը։
Մեկնարկը կտրվի այն վարչական շրջաններից (տաք գոտիներից), որտեղ վնասատուներն արդեն ծառերի վրա կլինեն։
Կանոնները նույնն են․
✅ ապահովել անվտանգության կանոնները,
✅ բնակիչներին իրազեկել բուժման աշխատանքների մասին,
✅ դեղորայքն օգտագործել ըստ հանձնարարականի՝ սահմանված չափաբաժիններով, որ ո՛չ մարդկանց, ո՛չ ծառերին չվնասեն։
Աշխատանքներն արվելու և վերահսկվելու են գիշեր-ցերեկ։