Աջափնյակ վարչական շրջանի այգիներում եղե՞լ եք։ Ի՞նչն է փոխվել կանաչ գոտիներում այս տարվա ընթացքում։

Աջափնյակի տարածքը՝ կազմում է 2582 հա։

Բնակչությունը՝ 109 600  մարդ։

Բուենոս Այրեսում եղե՞լ եք։ Այգում։ Էլի ուշ չէ, համեցե՛ք։ Աջափնյակի զարդն է։ Այգու ջրումն ու գեղեցկությունն արդեն ապահովում է 220 գմ երկարությամբ ոռոգման համակարգը ( տարբեր տրամաչափի 90 փականներով)։ Այն ևս անցկացվել է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ջանքերով։ Նաև տնկվել է 25 ծառ, 650 թուփ, 9500 ծաղիկ, վերականգնվել է 760 քմ սիզամարգ։

Ազատամարտիկների այգին ապահովում է տարածքի բոլոր բնակիչների հանգիստը։ Հատկապես երեխաների քնի երաշխավոր այս այգում կանաչի պակաս չկա։ Կանաչ փոքրիկ անկյունում անցկացված 54 գմ մետաղական խողովակաշարն էլ՝ 18 փականով, ապահովում է այգու ոռոգումը։ Այստեղ նոր ծառեր էլ կան՝ 24 հատ, նաև 40 թուփ, 2100 ծաղիկ, վերականգնվել է 215 քմ սիզամարգ։

Քիչ այն կողմ Եռանկյունաձև պուրակն է։ Այստեղ մեր մասնագետները մոտ 400 թուփ, 7500 ծաղիկ են տնկել ու զարդարել համայնապատկերը։

Հերոսական շունչ ունեցող Չաուշի արձանի շրջակայքն էլ զարդարում է 400 վարդերն ու թփերը։ Հիմա դպրոցների միջև հիմնական կամուրջ  հանդիսացող այս հատվածը գեղազարդ տեսք ունի։

Ֆիզիկայի Բանավան

Ջրային համակարգի խնդիր կար նաև Ֆիզիկայի բանավան թաղամասում։ Այստեղ անցկացվեց 490 գմ մետաղական խողովակ, տեղադրվեց 13 փական, որն ապահովում է մինչև 4 հա կանաչ տարածքի ոռոգումը։ Այժմ այգու կանաչ բնակչների կողքին ավելացել է 55 ծառ, 45 թուփ։ 120 քմ սիզամարգ է վերականգնվել։

Լենինգրադյան փողոցով արդեն 478 գմ նոր մետաղական խողովակաշար է անցնում, որոնց վրա  տեղադրվել է 25 փական։ Նախկինում համեմատաբար անխնամ տեսք ունեցող այս փողոցն այսօր ավելի առողջ ու գեղեցիկ տեսք ունի նաև շնորհիվ տնկված 65 ծառերի։

17-րդ թաղամասում արդեն կա շատ գեղեցիկ ծառուղի։ Այն ջրելու համար անհրաժեշտ էր ոռոգման համակարգ ստեղծել։ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ -ի ջանքերով արդեն 540 գմ ոռոգման մետաղական խողովակ է անցկացվել, տեղադրվել է 25 փական։ Որից հետո տնկվեց 145 ծաղիկ, 5450 թուփ, հիմնվեց 2500 քմ սիզամարգ, վերականգնվեց՝ 5300 քմ։