Արդեն մաքրված, ոռոգման ջրագծով ապահովված լանջի մի հատվածում տրվեց ծառատունկի մեկնարկը։
Առաջին ծառերը տնկելու համար «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի աշխատակազմը հրավիրել էր Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը, «Երևան» ՋՕԸ-ի և ՄՀՀ ղեկավարներին։
Այգեպան-բանվորներն ու տեղամասի պատասխանատուներն ուշադիր հետևում էին, որ ամեն ինչ արվի ըստ ֆիտոնախագծի և գրագետ։ Միացյալ ուժերով 200-ից ավելի թուփ ու ծառ տնկեցին։
Եվ սա դեռ սկիզբն է։