Արաբկիր վարչական շրջան

Տարածքը՝ 1.324.99 հա,

բնակչությունը 117 704 մարդ։

Բաղրամյան պողոտան ամբողջությամբ ճմապատվել է: Բաղրամյան 62 հասցեում գտնվող պուրակում ջրագիծը փոխվել է՝ 150 գմ: 2570 ծաղիկ արդեն զարդարում է փողոցը: Վերականգնվել է 300 քմ կանաչ տարածք:

Երևանի այցեքարտ-փողոցներից մեկում՝ Կոմիտասի պողոտայում, ևս սիզամարգի պակաս կար: Այն սպառել էր իրեն, տրորվել ու վերականգնումն անհնար էր դարձել: Սիզամարգը վերականգնվեց պարարտացված 550 քմ հողում: Տնկվեց 3 թուփ ու 3217 ծաղիկ:

Վահագն Դավթյանի անվան զբոսայգին արդեն ծաղկաշատ է: Ոռոգման ցանցի հետ խնդիր կար, ջրագծի 100 գմ հատվածը փոխվել է, տնկվել է 2 ծառ ու 3150 ծաղիկ: Հիմա այգին գերազանց վիճակում է:

Ազատության պողոտայում մեզ սպասում է նոր տնկված 6 սոսի, 4132 ծաղիկ: Կանաչ տարածքները վնասված էին: Հիմնական պատճառը շներն են՝ ընտանի: Կենդանիներն իրենց կարիքները հոգալիս սիզամարգն անդառնալի վնասել էին: Որոշվեց 1400 քմ-ի վրա ցանք անել, 300 քմ-ը ճմապատել:

Սարալանջի միջնաշերտում 300 գմ նոր մետաղական ջրագիծ ունենք: Այս հատվածը լրիվ կանաչ է: Տնկվել է 2400 ծաղիկ:

Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգում կես դարից ավելի կյանք ունեցող ծառեր կան: Քաղաքապետարանն այստեղ տեղադրել է պոմպ ու անցկացրել  մոտ 2000 գմ ոռոգման ցանց: ՀՈԱԿ-ն այստեղ տնկել է 92 ծառ, 2229 թուփ, 1080 ծաղիկ: Առաջիկայում կհեռացվեն չոր բարդիները, քարակույտերը, տեղում կանաչ գոտի կստեղծվի:

Արաբկիր զբոսայգում (Մոլոկանի այգի) Երևանի քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ է սկսել: Ավարտից հետո ՀՈԱԿ-ը կանցնի իր հիմնական պարտականությանը՝ խնամք, վերականգնում, չոր ծառերի հատում։ Բաց հատվածները կլրացվեն ծաղիկներով, սիզախոտով կամ թփերով: Քանի որ այգին անտառային է, սիզախոտն ու ծաղիկներն այստեղ այնքան էլ լավ չեն աշխատում: Բաց հատվածներում արդեն տնկվել է 487 ծաղիկ:

Փափազյան փողոցում՝ բարդիներով հարուստ այս հատվածում, մեկ տարի առաջ կանաչ գոտին լավ վիճակում չէր, ջուրը հասանելի չէր: Անցկացվեց 300 գմ պոլիէթիլենային խողովակ, ոռոգման խնդիրն արդեն լուծված է: Այստեղ նոր սիզախոտ կհիմնվի, որը կփոխի փողոցի տեսքը:

Շիրվանզադե փողոցում հիմնականում սոսիներ են ապրում: Այստեղ սիզամարգ գրեթե երբեք չի եղել: Այսօր կա՝ 600 քմ:

Հրաչյա Քոչար: Քաղաքացիների անցուդարձի հետևանքով սիզամարգից գրեթե ոչինչ չէր մնացել: Տարածքը խնամվում էր, բայց քանի որ խոտն իրեն արդեն սպառել էր, ամբողջությամբ հանվեց, հողը պարարտացվեց ու կանաչ 1450 քմ տարածքը վերականգնվեց: Թարմ ու անուշ բուրող սիզախոտի կողքին տնկվեց ավելի քան 115 թուփ: