«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավար կազմը, վարչությունների, ստորաբաժանումների և բաժինների պատասխանատուները
քննարկում են կատարված աշխատանքները, դրանց բաց կողմերն ու նոր առաջարկները, քաղաքն ավելի կանաչ ու առողջ դարձնելու հարցերը։
ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը հրավիրել էր հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որն այս անգամ սկսվեց հոկտեմբերի 20-ից մեկնարկած սանիտարական էտի ընթացքի գնահատականով։ Տիգրան Հակոբյանը ստորաբաժանումների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց սրտացավ աշխատանքի համար։
Օրակարգում ՀՈԱԿ-ի ընթացիկ նախագծերի կարևոր դրույթներն էին՝ ոռոգումից մինչև տնկիների տեղադրում և մշակում։ Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվեց առաջիկայում ներկայացնել առաջարկներ 2022 թ-ի նախահաշիվը կազմելու համար։