Այգեպան-բանվորները հնձում են չոր խոտը, հեռացնում չոր ճյուղերն ու մաքրում ՍԻՐԱՀԱՐ ԶՈՒՅԳԵՐԻ թողած հետքերը։
Երևանի ռոմանտիկ տեսարանը շամպայնով ու քաղցրավենիքով վայելելուց հետո, «գեղեցիկը գնահատողները», ցավոք, սննդի ու ըմպելիքի մնացորդները նետում են կանաչի մեջ ու հեռանում։
2 օրում այգուց 5 բեռնատար աղբ ու ծառերի չորուկ է դուրս բերվել։ Աշխատանքները շարունակվում են։
Սիրելի քաղաքացիներ, խնդրում ենք ՍԻՐԵԼ ՈՒ ԽՆԱՅԵԼ բնությունն ու շրջակա միջավայրը։