Արաբկիր վարչական շրջանում այգեպան-բանվորներն անհամբեր են, թփերի համար ակոսներն արել են, սպասում են մեքենան բերի բույսերն ու անցնեն գործի։
4000-ից ավելի թփեր՝ ծաղկող ու մշտադալար, այսօրվանից կզարդարեն Կոմիտասի պողոտան։
Դավթյանի այգում նոր ծառեր կավելանան՝ հուդայածառեր, կատալպաներ, կարմիր թխկիներ․․․