Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի լանջի կանաչապատման ծրագիրը մոտենում է ավարտին։
Ծրագիրը երկու փուլով էր՝ 2021-ի գարնանն ու աշնանը։ 4․5 հա տարածքում նախատեսվում էր տնկել 2000 ծառ, որից 1708-ը տնկվեց գարնանը։
Իսկ այս ամսվա ընթացքում ՀՈԱԿ-ը արդեն հասցրել է տնկել մոտ 230 բույս՝ բարդիներ, սոսիներ ու վիրգինյան գիհիներ։ Դեռ էլի ծառեր պիտի տնկվեն։
Հերոսների մոտ տանող ճանապարհի նորաբնակ բույսերի մոտ 60 տոկոսը մշտադալարներ են։