Հյուսիսային պողոտայում տնկվեց ցածրաճ տեսակի 890 վարդ, 805 տոսախ և 120 կծոխուր: Մոտ օրերս տնկված վարդերի թիվը կհասնի 3000-ի:
Դեղնանարնջագույն վարդերը կօղակվեն տոսախի կանաչով ու կծոխուրի կարմիրով. պողոտան այսուհետև անցորդներին վառ գույներով կժպտա տարվա բոլոր եղանակներին, նույնիսկ ձմռանը:
Վարդերը քաղաքի կանաչապատման գործում կարևոր դեր են կատարում․ բազմամյա են, վարդանոցներն անընդհատ թարմացնելու կարիք չկա, ծաղկում են ամբողջ սեզոնի ընթացքում, տարածքում ստեղծում են գեղեցիկ գունային խաղ, թափառող կենդանիները վարդանոցներ մտնել ու դրանք վնասել չեն կարողանում:
Բացի այդ, հոգեբաններն ասում են, որ վարդերը մարդկանց մոտ դրական հույզեր են առաջացնում:
Երևանի բոլոր արևաշատ հատվածները կզարդարվեն վարդերով: