Երեկ երեկոյան ուժգին քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տասնյակ ծառեր են տապալվել։
Արագ արձագանքելով քաղաքացիների ահազանգերին, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և տեղից հեռացրել կոտրված ծառերն ու ճյուղերը։
Վթարի հետևանքները վերացնելու հարցում իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը։