Վ․ Դավթյանի այգու մի հատվածն արդեն պատրաստ է: Կոմիտասի պողոտայի կողմից 126 քմ հողակտորի վրա նոր նախագծով տունկ է արվել: ՀՈԱԿ-ի Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչությունն այգու նախկին ծաղկանոցը փոխարինեց նոր նախագծով: Ըստ որի եղեսպակին և կատարանտուսին կփոխարինեն մշտադալար, քիչ կամակոր, ամուր և գեղեցիկ բույսերը՝ բուդլեյա դավիդի, կազակական և վիրգինյան գիհիներ, վարդագույն ձյունապտղիկ ու հասմիկ: Մշտադալարները ամբողջ տարին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը, իսկ դրանց հետ համադրված միամյա բույսերը կապահովեն սեզոնային շքեղությունը: Գարնանն այստեղ կավելանան նաև բեգոնիաներ: