Հանգստյան օրերին Երևանի կենտրոնում «Գարեջրի և Սննդի զուգակցման Օրեր 2021» միջոցառումն էր։

Ուրախ ու գարեջրասեր մասնակիցների համար կազմակերպված հյուրասիրությանը, երաժշտական տրամադրությանն ու համեղություններին զուգահեռ չէր մոռացվել բնապահպանական գործոնը։

Կազմակերպիչների հետ պայմանավորվածության համաձայն, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունը հոգացել էր նաև բնապահպանական հարցի լուծման մասին՝ թափոնները ուղարկել ոչ թե աղբավայր, այլ՝ վերամշակման։

Տեղադրված թափոնամանները ծառայեցին իրենց նպատակին։ Միջոցառման երկու օրերի ընթացքում տարածքից հանվեց 250 կգ ստվարաթուղթ, 50 կգ պլաստիկ և 50 կգ ապակի։

Այն քաղաքացիները, որոնք գիտեին այս գունավոր թափոնամանների մասին, գնահատեցին դրանց ներկայությունը, որոնք էլ չգիտեին՝ իմացան, իրազեկվեցին, օգտվեցին ու շնորհակալ եղան։