Գիտե՞ք, որ Ճապոնիայում տեսակավորած պլաստիկից ստացած խորանարդներով կղզիներ են կառուցում, Շվեդիայում աղբն այրելով էլեկտրաէներգիա են ստանում, իսկ Գերմանիայում օրգանական թափոնից՝ բիոգազ ու ապահովում են հասարակական տրանսպորտի վառելիքը։
«Աշխարհն առանց թափոնների» նախագծի շրջանակներում Թափոնների տեսակավորման վարչության աշխատանքային խումբը Երևանի թիվ 129 և թիվ 145 դպրոցներում էր։
7, 8, 9-րդ դասարանցիների հետ քննարկում էին թափոնների տեսակավորման կարևորությունը։ Դպրոցականներն արդեն, ծրագրի շրջանակներում, ամիսներ առաջ սկսել են տեսակավորել, բայց դեռ հարցեր ունեն։ Մեր թիմն էլ պատարաստակամ է պատասխանել բոլոր հարցերին։
Հանդիպման ընթացքում խոսել են տեսակավորելու օգուտների, բնություն նետված աղբի վնասի մասին, ինչպես նաև շրջանային ու գծային տնտեսությունների տարբերությունների մասին։