«Եթե պետք է իմ տեսակավորածը չտանեն վերամշակման, էլ չեմ տեսակավորի»։
Այս արտահայտությունը հաճախ ենք լսում պարտաճանաչ տեսակավորող քաղաքացիներից, որոնք սրտացավ են քաղաքի ու բնության հանդեպ, տեսակավորում են պլաստիկը, ապակին ու թուղթը։ ԲԱՅՑ
Կա մի կարևոր ԲԱՅՑ
Ցավոք, Հայստանում ոչ բոլոր տեսակի պլաստիկն է վերամշակման ենթակա, բայց մենք չենք ծանրաբեռնում մեր քաղաքացիներին վերամշակվող հումքի տեսակներին ծանոթացնելով։ Մենք ասում ենք՝ ԴՈՒՔ ՏԵՍԱԿԱՎՈՐԵՔ, ՄԵՆՔ ԿՎԵՐԱՏԵՍԱԿԱՎՈՐԵՆՔ։
Այսօր արտադրական տեխնոլոգիաները չափազանց արագ են փոխվում, ու ստացվում է, որ մի քանի ամիս առաջ մեզ հայտնի վերամշակվող պլաստիկե տարան հանկարծ դառնում է չվերամշակվող, տեսքը պահպանվում է, հումքի բաղադրությունը՝ փոխվում։
Հետևաբար, երբ տեսնում եք, որ թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները թափոնաման նետած թափոնը վերատեսակավորում են և դրանցից ինչ-որ բան նետում կանաչ աղբամանի մեջ, դա ՄԻԱՅՆ նշանակում է, որ այն վերամշակելի չէ։ Երբեմն թափոնամանները լցվում են նաև կենցաղային աղբով, որն անթույլատրելի է։
Հ․Գ․ Մեր կազմակերպությունը շահագրգռված է շատ թափոն հանձնել վերամշակման աղբավայրերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և բնությունը պահպանելու համար։